Հուլիսի 9-ի երեկոյան 21-ին մոտ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը։

Ըստ աղբյուրի՝  Հաղարծին գյուղի բնակիչ 38-ամյա Արմեն Թամամյանը իր վարած УАЗ 31 512 մակնիշի ավտոմեքենայով Հաղարծինի անտառի հարևանությամբ գտնվող սարամասում դեռևս անհայտ հանգամանքներում մի քանի պտույտ շրջվել է։ Ա․ Թամամյանը տեղում մահացել է։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկաններ եւ  քննչական խումբ։ Հարուցվել է քրեական գործ։