Աշխարհն արդեն տոնում է կորոնավիրուսի դեմ հաղթանակը, իսկ Երեւանի փողոցներում դեռ զվռնում են դիմակ կրելու կոչ անող ոստիկանական զրահամեքենաներն ու մարդ ծեծող ոստիկանները: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը, ով իր գրառումը վերնագրել է. «Մոլորակի պտույտին հակառակ»:

Նա նաեւ հավելել է. «Արա, լավ, ինչքա՞ն ա տեւելու էս դիմակահանդեսը:

Հա, մի բան էլ. դա դիմակ չէ: Դիմակը պետք է ամբողջությամբ փակի դեմքը, որ մարդը դառնա անճանաչելի:

Առաջարկվող գործարանային կտորը դնչկալ է...

Կեցցե՜ դնչկալի բիզնեսը»: