Երեւանում, այսօր՝ հուլիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 00։30-ի սահմաններում Սեբաստիա-Տիչինա փողոցների խաչմերուկում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ՝ 33-ամյա Արման Մ- վարած Mitsubishi մակնիշի եւ Երեւանի բնակիչ՝ 30-ամյա Վալերիկ Թ-ի վարած Mazda մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետեւանքով վարորդներից Վալերիկ Թ-ն եւ նրա ուղեւոր՝ Երեւանի բնակիչ, 27-ամյա Ն. Գ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Նաիրի» բժշկական կենտրոն: