Հետազոտողների միջազգային խումբը հայտնագործություն է կատարել, որը կարող է փոխարինել Երկիր մոլորակի մայրցամաքների ձեւավորման ընդունված տեսությանը, հայտնում է АБН-ը:

Նախկինում համարվում էր, որ մայրցամաքները ձեւավորվել են սուբդուկցիայի, այսինքն սալերի տեկտոնիկայի հաշվին: Եվ եթե բացենք այս տերմինը, ապա սուբդուկցիան մեկ տեկտոնիկ սալի տեղակայումն է մյուսի տակ: Սակայն այժմ գիտնականները ենթադրում են, որ կայուն իզոտոպների մեթոդը թույլ կտա ավելի ճշգրիտ որոշել մայրցամաքների ձեւավորման գործընթացները:

Աֆրիկայի եւ Սիբիրի լեռների հանքանյութերում ցինկի ու երկաթի իզոտոպները չափելուց հետո պարզվել է, որ դրանց քիմիական կազմը չի համընկնում նրան, ինչը սովորաբար դիտվում է սուբդուկցիայի ընթացքում: Սուբդուկցիայի դեպքում ցինկի եւ երկաթի հարաբերակցությունը կարող է լինել կամ շատ ցածր կամ շատ բարձր, նմուշներում առկա է այնպիսի հարաբերակցություն, ինչպես ոչ սուբդուկցիոն հանքանյութերում: Հետագա հետազոտություններում գիտնականները կարող են դուրս բերել Երկրի մայրցամաքների ձեւավորման նոր, հիմնարար տեսություն: