2020 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում հանրապետությունում բուսածածկ տարածքներում գրանցվել է 1469 հրդեհ, որից 329-ը Երեւանում, 1140-ը՝ մարզերում: Երեւանում այրվել է 185 հա բուսածածկ տարածք, մարզերում՝ 2046 հա: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

2019 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում հանրապետությունում բուսածածկ տարածքներում գրանցվել է 2104 հրդեհ, որից 774-ը Երեւանում, 1330-ը՝ մարզերում: Երեւանում այրվել է 551 հա բուսածածկ տարածք, մարզերում՝ 3694 հա:

Հաշվի առնելով հանրապետությունում առկա հրդեհավտանգ իրավիճակը՝ անցանկալի, երբեմն էլ անդառնալի հետեւանքներից խուսափելու նպատակով, Արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները: