Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության տարածքային բաժիններից մեկի քննիչի որոշմամբ որպես կասկածյալ ձերբակալվել է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի՝ 35-ամյա Շ. Ա-ն։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, նշված տարածքային ոստիկանության բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալներ, Երեւանում հայտնի «Արայի ամրոց» հոթելից ոստիկանություն են բերման ենթարկել Շ. Ա-ին, եւ պարզվել է, որ նա նշված հոթելում կամքին հակառակ, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել 18-ամյա Ա. Ն-ի եւ 17-ամյա Ա. Մ-ի նկատմամբ։

Փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական։