Բարբադոսի վարչապետ Միա Մոթլին հայտարարել է, որ կառավարությունը դիտարկում է այն հնարավորությունը, որպեսզի թույլ տա այցելուներին մնալ կղզում եւ մեկ տարվա ընթացքում հեռահար աշխատել, հայտնում է CNBC-ը։

Նրա խոսքերով՝ օրենսդիրները ակնկալում են մտցնել 12-ամսյա «բարբադոսյան ողջույնի կնիք», քանի որ կորոնավիրուսի համավարակի պատճառով բարդացրել են կարճաժամկետ ճանապարհորդությունները՝ թեսթավորման անհրաժեշտության հետեւանքեով։

«Ձեզ պետք չէ աշխատել Եվրոպայում, ԱՄՆ-ում կամ Լատինական Ամերիկայում, եթե կարող եք գալ այստեղ եւ մի քանի ամիս անընդմեջ հեռակա աշխատել»,- ասել է նա: Նրա խոսքերով՝ դա թույլ կտա «մարդկանց գալ եւ այստեղից թվային տարբերակով աշխատել»։

Բարբադոսը ճանապարհորդողներին կսկսի ընդունել հուլիսի 12-ից:

Ըստ Բարբադոսի Հյուրանոցներիի եւ զբոսաշրջության ասոցիացիայի տվյալների՝ զբոսաշրջությունը ուղղակիորեն կազմում է Բարբադոսի համախառն ներքին արդյունքի 12%-ը, իսկ անուղղակիորեն՝ նրա տնտեսական գործունեության 40%-ը:

Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալներով՝ Բարբադոսում գրանցվել է Covid-19-ի 98 եւ մահվան 7 դեպք: