Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության եւս երկու բարձրաստիճան պաշտոնյա է ձերբակալվել: Սաբայիլի շրջանի դատարանում հուլիսի 9-ին եւ 10-ին ձերբակալության տեսքով խափանման միջոց էր ընտրվել  Ֆաիք Բաղիրովի եւ Իլհար Ալիեւի նկատմամբ:

Ֆաիք Բագիրովը ղեկավարում էր արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչությունը, իսկ Իլհար Ալիեւը այդ բաժնի աշխատակից էր:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Պետական ​​անվտանգության ծառայությունը հատուկ օպերացիա էր իրականացրել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունում, որի ընթացքում ձերբակալել էին Արտաքին գործերի կառավարման պետին, նախարարության մրցութային հանձնաժողովի նախագահ Ֆարհադ Մոլազադեին, տնտեսական բաժնի պետ Սալիմ Ալիզադեին եւ Հյուպատոսական- իրավաբանական բաժնի պետ Նուրուպաշ Աբդուլաեւին:

Հաղորդվում է, որ Ֆաիք Բաղիրովը եւ Իլհար Ալիեւը ձերբակալվել են արտաքին գործերի նախարարության՝ ավելի վաղ ձերբակալված պաշտոնյաների ցուցմունքների հիման վրա: