«Բիլայն»-ի աշխատակիցներն այսօր՝ հուլիսի 10-ին, բողոքի ակցիա են իրականացնում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի դիմաց:

Պատճառը «Թիմ» ընկերության կողմից «Բիլայնի» գնելն է։

Նշենք, որ ՏՄՊՊՀ-ն որոշել է «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական եւ «Թիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների համակենտրոնացումը` «Թիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս փայաբաժնի ձեռքբերման միջոցով:

Սահմանվել է, որ «ԹԻՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավորվում է համակենտրոնացումը գործողության մեջ դնելուց հետո առնվազն վեց ամսվա ընթացքում աշխատակիցների զանգվածային ազատումներ (աշխատողների ընդհանուր թվի ավելի քան 10 տոկոսը) չիրականացնել»:

Հիշեցնենք, որ «Թիմ» ՍՊԸ հիմնադիրները Եսայան եղբայրներն են, որոնք բաժնետերերի հետ ունեցած խնդիրներից հետո հեռացել էին Ucom ընկերությունից։