Փորձել եմ շատ անկեղծ շարադրել այն, ինչ եղել է, եւ դատելով արձագանքներից, ոնց որ ինչ-որ բան ստացվել է։ Այս մասին, նախօրեին իր աջակիցների հետ հեռավար հանդիպման ժամանակ նշել է Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով իր գրքին։

Անդրադառնալով երիտասարդ գործիչներ պատրաստելու մասին, նա նշել է. «Պետք է փորձենք ոչ միայն աշխատել երիտասարդ գործիչների հետ, պետք է փորձել միացնել փորձը եւ երիտասարդների եռանդը։ Այդ հարմոնիկ կապը միայն կարող է արդյունավետ լինել նաեւ երկրի ապագայի համար։ Կտրելով փորձը եռանդից մենք ունենում ենք նաեւ այն, ինչ ունենք։ Պետք է մտածենք, թե ինչ ֆորմատով դա կարող ենք իրականացնելլ։ Պատրաստ եմ եւ ուզում եմ, եւ հետաքրքիր է ինձ համար աշխատել երիտասարդության հետ»։