Մեք չենք կարող կողքից աջակից կամ թիմակից լինելով ազդեցություն ունենալ տնտեսական քաղաքականության վրա։ Այս մասին, նախօրեին իր աջակիցների հետ հեռավար հանդիպման ժամանակ նշել է Ռոբերտ Քոչարյանը։

«Տնտեսական քաղաքականության վրա կարելի է ազդեցություն ունենալ միայն լինելով կառավարության շրջանակներում։ Պատասխանատուն տնտեսական հետեւանքների համար եւ իրավիճակի համար ՀՀ գործադիր իշխանությունն է։ Հիմա ինչ ձեւով մենք կարող ենք ազդել այս գործընթացների վրա, մի քիչ ֆակուլտատիվ բնույթ ունի։ Ուղղակի ազդեցություն, իհարկե, չենք կարող ունենալ, բայց քննադատելով, ճանապարհ ցույց տալով, այնուամենայնիվ, պետք է փորձենք ինչ-որ տեղ անել հնարավորը՝ մեր ժողովրդի հոգսերը թեթեւացնելու համար։ Սա շատ փոքր հնարավորություն է հատկապես մի իշխանության ժամանակ, եր իրենք պատրաստ չեն լսել որեւէ մեկին, հատկապես ընդդիմադիր կեցվածք ունեցող փորձագետներին, մասնագետներին, տնտեսագետներին, քաղաքական գործիչներին»,-ասաց նա։

Քոչարյանը հավալեց, որ տեսլական կառաջարկեն այն ժամանակ, երբ այս թիմը կձեւավորվի որպես քաղաքական միավոր եւ այդ դեպքում այդ տեսլականը կլինի թիմի պարտադիր բաղադրիչը՝ հանրությանը ներկայանալու համար։