Մենք մոտակա ժամանակներում պետք է փորձենք աջակից բառից անցնել թիմակից բառին, որը բնութագրում է որոշակի համատեղ քայլերի ուղղվածություն։ Այս մասին, նախօրեին իր աջակիցների հետ հեռավար հանդիպման ժամանակ նշել է Ռոբերտ Քոչարյանը։

«Պետք է փորձենք այս թիմով շարժում ձեւավորել Հայաստանում։ Հուսով եմ, որ պատրաստ եք նման զարգացումների, բայց իմ կարծիքով այդպիսի տրանսֆորմացիան ամենից բնականը կլինի այսօր։

Ես հուզվող մարդ չեմ, աշխարհում չհուզվող մարդիկ չկան, ուղղակի որոշ մարդիկ ցույց չեն տալիս, որ հուզվում են։ Ես երեւի ավելի շատ այդ շարքին եմ դասվում, բայց իրոք այս ամեն ինչը հուզիչ է եւ չափազանց պարտավորեցնող։ Անելիքները շատ-շատ են, մեր ճանապարհը բարդ է, բայց անցանելի ճանապարհ է եւ ես համոզված եմ, որ միասին, ձեր աջակցությամբ, ձեր պայքարով մենք հասնելու ենք մեր նպատակներին։ Ես հավատում եմ դրան»,-ասել է Քոչարյանը եւ շնորհակալություն հայտնել իր աջակիցներին։