Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության եւ Աշտարակի բաժնի ծառայողները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ հունիսի 28-ին Արագածոտն գյուղի մի խանութի տերն ու Կոշ գյուղի մի բնակիչ վիճել էին, ինչին հետո միացել էին վերջինիս երկու ընկերները: Երեքով ծեծի էին ենթարկել խանութի տիրոջը, ապա նրանցից մեկը հրացանից կրակել էր:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Աշտարակի ոստիկանները պարզեցին դեպքի հանգամանքները եւ մասնակիցների ինքնությունը: Հուլիսի 9-ին Կոշ գյուղի 30-ամյա եւ 29-ամյա երկու բնակիչներն ու Արագածոտն գյուղի 31-ամյա բնակիչը հայտնաբերվեցին եւ բերման ենթարկվեցին ոստիկանության Աշտարակի բաժին:

Բացատրական աշխատանքի արդյունքում բաժին է ներկայացել նաեւ Կոշ գյուղի 41-ամյա բնակիչը, որը բացատրություն տալուց հետո թաքստոցից ոստիկաններին է ներկայացրել ապօրինի պահվող որսորդական հրացանը եւ հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ պապին:

Նախապատրաստվում են նյութեր: