«Թիմ» ՍՊԸ–ն տարածել է հաղորդագրություն, որում ասվում է. « Ուրախությամբ հայտնում ենք, որ այսօր` հուլիսի 10 ին, կայացած նիստում  ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տվել է իր համաձայնությունը «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը «ԹԻՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն օտարելուն, իսկ նախօրեին` հուլիսի 9-ին կայացած իր նիստում ՀՀ տնտեսական պաշտպանության պետական հանձնաժողովն էր թույլատրել «ԹԻՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի ձեռքբերումը։

Հուսով ենք շուտով կավարտվի պայմանագրային ձևակերպումը և երկու կազմակերպությունների աշխատակիցները կմիավորեն իրենց մասնագիտական կարողություններն ու եռանդը՝ կառուցելու նոր, միասնական և հզոր կազմակերպություն։