Հունաստանում Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Թուրքիայի որոշումը սադրանք են անվանել: Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ստորագրել է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու մասին հրամանագիրն այն բանից հետո, երբ թուրքական դատարանը չեղարկել է 1934 թվականի հրամանագիրը, որով այն թանգարանի էր վերածվել:

«Այսօրվա որոշումը, որն ընդունվել է նախագահ Թայիփ Էրդողանի քաղաքական կամքի արդյունքում, քաղաքակիրթ աշխարհի համար սադրանք է»,-ասել է Հունաստանի մշակույթի նախարար Լինա Մենդոնին:

Նա նշել է,որ Հունաստանը չի փորձում միջամտել Թուրքիայի ներքին գործերին, սակայն Սուրբ Սոֆիան «ամբղջ մարդկության հուշարձանն է՝ անկախ կրոնից»: «Էրդողանը ազգայնականությունը վատ խորհրդատու է»,-հավելել է նա: