Երեւանում անձրեւ է սկսվել ուժեղ քամու ուղեկցությամբ: Արդյունքում մայրաքաղաքի բակերից մեկում չափերով բավականին մեծ մի ճյուղ ընկել է բակի կենտրոնում:

Բարեբախտաբար, տուժածներ չկան, կայանված ավտոմեքենաները չեն վնասվել: