Ֆրանսահայերը մեկ շաբաթ տեւողությամբ բողոքի միջոցառումներ կիրականացնեն Էյֆելյան աշտարակի մոտ, հայտնում է թուրքական turktime կայքէջը։

Հայերը բողոքում են, որ «թուրքական ամսվա» շրջանակներում Էյֆելյան աշտարակը կլուսավորվի Թուրքիայի դրոշի գույներով։ Ըստ նրանց՝ դա խթանում է ազգայանականությունը։ Ֆրանսահայերը հիշեցնում են, որ 2007 թվականին հայտարարված Ֆրանսիայում Հայաստանի տարվա միջոցառումներում Էյֆելյան աշտարակը չի լուսավորվել Հայաստանի դրոշի գույներով։