Կալիֆոռնիան վաղաժամ ազատ կարձակի 8000 բանտարկյալի կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով, հաղորդում է Reuters-ը:

Մի շարք բանտերում գրանցվել են կորոնավիրուսի խոշոր բռնկումներ, եւ ուղղիչ հաստատությունների դեպարտամենտը հայտարարել է մինչ օգոստոս բանտարկյալների ազատ արձակման մասին:

Բանտարկյալների ազատ արձակումը խոշոր քայլ է՝ թեթեւացնելու բանտերն ու կրճատելու կորոնավիրուսի տարածման ռիսկը:

Ազատ կարձակվեն այն բանտարկյալները, որոնց մնացել է մեկ տարի կամ ավելի քիչ: Ազատ չեն արձակվի անձինք, որոնք ծանր հանցանքներ եւ սեռական բնույթի հանցանքներ են կատարել:

Կալիֆոռնիայի նահանգապետ Գեվին Նյոսոմը հայտնել է, որ  35 բանտերում մոտ 2400 մարդ վարակվել է կորոնավիրուսով: