Ֆրանսիայում առանց դիմակի ուղեւորները մահու չափ ծեծել են ավտոբուսի վարորդին, գրում է The Guardian-ը:

59-ամյա Ֆիլիպ Մոնգիլյոյին ծեծի են ենթարկել Բայոննա քաղաքում: Նա մահացել է հիվանդանոցում:

Մեղադրանք է առաջադրվել 3 տղամարդու:

Տեղի ունեցածը կտրուկ բացասական արձագանք է ստացել իշխանությունների կողմից:

Մասնավորապես, Ֆրանսիայի վարչապետը հայտարարել է, որ Մոնգիլյոն օրինապահ քաղաքացի էր: Բացի այդ, նա խոստացել է պատժել մեղավորներին: