ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջին անգամ խոստովանել է, որ 2018 թվականին հավանություն է տվել ռուսական «Համացանցի հետազոտությունների գործակալության» վրա կիբեռհարձակմանը: Այս մասին նա ասել է Washington Post-ին տված հարցազրույցում:

Թրամփի խոսքով՝ նախկին նախագահ Բարաք Օբաման իմացել է Ռուաստանի մանիպուլյացիաների մասին եւ իրեն չի ասել:  

«Եվ նա ոչինչ չասաց, քոնի որ մտածում էր, որ Հիլարի Քլինթոնը կհաղթի»,-ասել է նա:

Թրամփը հայտարարել է, որ համապատասխան գործողություններ է ձեռնարկել՝ կանխելու ընտրություններին ռուսական միջամտությունը:

«Ռուսաստանի հետ ոչ ոք այդքան կոշտ չի եղել, որքան ես»,-հավելել է Թրամփը: