ՀՔԾ-ն չի ուզում բացահայտել, և չի կարող բացահայտել «Մարտի 1»-ի սպանությունների հանգամանքները։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը։

«Չեն ուզում, որովհետև այդ դեպքում պետք  է անդրադառնան դրա ծնող պատճառներին և կազմակերպիչներին, և չեն կարող, որովհետև կոնկրետ մարդկանց հետ ՀՔԾ-ն գնացել է գործարքի և, ըստ էության չի, կարող իր գործարքին հակառակ բացահայտումներ անել»,- ասել է նա։

Ըստ նրա՝ ի սկզբանե եղել է նպատակ այդ ճանապարհով փորձել կոծկել սպանությունների չբացահայտելու իրական հանգամանքը։ «ՀՔԾ-ի կողմից իրականացվող որպես այդպիսին իրավական գործընթաց այսօր չկա, չկա նախաքննություն և չկա հասարակ արդարադատություն, փոխարենը կա քաղաքական պատվեր, ՀՔԾ-ն ունի իր բեմադրիչները, որոնք, ի դեպ, իրենց ցուցումները տալիս են Սասուն Խաչատրյանի աշխատասենյակում նստած, առանց խորշելու և առանց նույն ՀՔԾ շենք մտնելու իրավունքն ունենալու, ահա թե ինչ աստիճանի է հասցված գործընթացը, նշել է բանախոսը։