Իտալական ոստիկանությունը 13-17 տարեկան 20 դեռահասներից բաղկացած խումբ է հայտնաբերել, որոնք իրենց բջջային հեռախոսներից մանկական պոռնոգրաֆիա եւ ինքնասպանությունների տեսանյութեր են տարածել, հաղորդում է Associated Press-ը:

Ոստիկանության հաղորդմամբ՝ տեղեկությունը ստացվել է 15-ամյա դեռահասի մորից, ով լուսանկարեր է գտել իր որդու հեռախոսի մեջ:

Դեռահասները տեսանյութերը տարածել են WhatsApp, Telegram եւ այլ հավելվածների միջոցով:

Ոստիկանությունը շարունակում է փնտրել անձանց, ովքեր կարող են մասնակից լինել հանցավոր կոնտենտի տարածման համար: