2021թ․ Ford GT մոդելը թափքի նոր գունավորում կստանա, որը, ինչպես հաստատում է արտադրողը, ավելի լավ կընդգծի սուպերքարի բոլոր առավելությունները, գրում է Motor-ը:

Ford GT ամերիկյան սուպերքարը 2021 մոդելային տարվա համար գույների նոր ներկապնակ կստանա: Արտադրողը այն անվանել է «գրաֆիկական փաթեթ», որն ընդգծում է մեքենայի բոլոր առանձնահատկությունները, «որոնք նրա 660 ձիաուժին օգնում են աշխատել ամենաուժեղ թրեքային սեսիաների ժամանակ»: Ապրանքանիշի պաշտոնական Twitter-ը հրապարակել է մեքենայի երեք գունային սխեմաների պատկերները՝ կարմիր GT-ն ավելի մուգ է այժմյան Liquid Red երանգով մեքենայից, ինչպես նաեւ կապույտ եւ սպիտակ, որոնք, հավանաբար, կտարբերվեն ներկայիս Liquid Blue եւ Frozen White երանգներից:

GT-ի համար նոր գունային սխեմայի հիմնական առանձնահատկությունը չընդհատվող գծերն են ու կողային հայելների կոնտրաստային գույնը: 2020 մոդելային տարվանից սկսած՝ կուպեն հագեցած է տիտանային Akrapovic արտանետմամբ, արդիականացված EcoBoost տուրբոշարժիչով եւ առաջարկվում է երկու նոր ոճային փաթեթներով: Շարժիչի հզորությունը 656-ից հասել է 669 ձիաուժի։ Liquid Carbon փաթեթում թափքը զարդարված է միայն թափանցիկ լաքով: