ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համավարակի ընթացքում առաջին անգամ հանրությանը ներկայացել է դիմակով, հաղորդում է Reuters-ը։

Շաբաթ նա այցելել է զինվորական հոսպիտալ Վաշինգտոնի մերձակայքում, որտեղ պետք է հանդիպեր վիրավոր զինվորների եւ բուժաշխատողների հետ։

«Կարծում եմ, երբ դու հիվանդանոցում ես, հատկապես այս հստակ պայմաններում, երբ զրուցում ես բազմաթիվ զինվորների, մարդկանց հետ, որոնք որոշ դեպքերում հենց նոր են դուրս եկել վիրահատարանից, ես կարծում եմ, որ հիանալի է դիմակ կրելը»,-լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահը նախքան բուժհաստատություն այցելելը։

Բժշկական կենտրոնում Թրամփն անցել է լրագրողների մոտ կապույտ դիմակով, որի վրա եղել է նախագահական ոսկեգույն կնիք, եւ ասել է․ «Շնորհակալություն»։

Հիշեցնենք, որ դա առաջին դեպքն է, երբ ԱՄՆ նախագահին տեսնում են դիմակով։ Ավելի վաղ նա, դիմակ չկրելով, առաջացրել էր բուռն քննադատրություն իր օպոնենտների շրջանում։