Կամավորների մասնակցությամբ կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութի փորձարկումը հաջողությամբ ավարտվել է Սեչենովի համալսարանում․ կամավորների առաջին խումբը դուրս է գրել չորեքշաբթի, իսկ երկրորդ խումբը դուրս կգրվի հուլիսի 20-ին, ՌԻԱ Նովոստի-ին հայտարարել է Սեչենովի համալսարանից տրանսլյացիոն բժշկության եւ բիոտեխնիկայի ինստիտուտի տնօրեն Վադիմ Տարասովը։

Ավելի վաղ առողջապահության մամուլի ծառայությունից հայտնել էին, որ հունիսի 18-ին Սեչենովի համալսարանում մեկնարկել էր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումը, որը մշակել է Ն․Ֆ․ Համալեի անվան համաճարակաբանության եւ միկրոկենսաբանության ազգային հետազոտական կենտրոնը։

«Սեչենովի համալսարանը հաջողությամբ ավարտել է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութի փորձարկումը կամավորների մասնակցությամբ»,-պատմել է Տարասովը։

Սեչենովի համալսարանից Բժշկական պարազիտոլոգիայի, տրոպիկական եւ տրանսմիսային հիվանդությունների ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Լուկաշեւը նշել է, որ հետազոտության տվյալ փուլի խնդիրը մարդու առողջության համար պատվաստանյութի անվտանգությունը ցույց տալն էր, ինչն արվել է։