Ford ամերիկյան ընկերության աշխատակիցները դիմել են ընկերության ղեկավարությանը՝ կոչ անելով դադարել մատակարարել թողարկվող ավտոմեքենաները ոստիկաններին։

«Մեր պատմության ընթացքում Ford-ի աշխատակիցների կողմից ստեղծվող եւ արտադրվող ավտոմեքենաները կիրառվել են որպես ոստիկանության կոշտության հավելյալ տարր»,- Bild գերմանական պարբերականը մեջբերում է հատված նամակից։

Դիմումի հեղինակներն ակնկալում են կոնկրետ գործողություններ ղեկավարությունից հուլիսի 15-ին։

«Մեզ վաղուց պետք էր վերաիմաստավորել մեր դերը եւ այլ վարքագիծ դրսեւորել ռասիզմի հարցերում»,-ասվում է փաստաթղթի մեջ։ Նամակի հեղինակները պնդում են, որ ոստիկանների համար առաջին Ford ավտոմեքենան ներկայացվել է 1950 թվականին, հաղորդում է DW-ը։

Վերջին շաբաթներին բազմաթիվ ընկերություններ քննադատել են ռասիստական վարքագիծը ԱՄՆ-ի Մինեապոլիս քաղաքում ոստիկանի պատճառով աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության ֆոնին։ Միացյալ Նահանգներում ցույցերը վերաճել են անկարգությունների եւ ոստիկանների հետ բախումներ։ Ավելի ուշ ռասիզմի դեմ ցույցերն անցել են մի շարք այլ երկրներում։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունիսին ստորագրել էր հրաման ոստիկանությունում բարեփոխումների մասին։ Փաստաթղթի համաձայն՝ արգելվում է իրավապահներին կիրառել խեղդող հնարք բերման ենթարկելիս, ինչպես նաեւ նախատեսվում է ոստիկանների եւ նրանց կատարած խախտումների մասին տեղեկատվական բազայի ստեղծում։