Հայաստանում հուլիսի 12-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 577 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ՝ հուլիսի 12-ին հաստատվել է կորոնավիրուսի 31969 դեպք:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 134989, վերջին մեկ օրում` 1885 նոր թեստավորում :

Փաստացի այս պահին բուժվում է 11589 պացիենտ, ավելացել  է` 355-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 19633 անձ` վերջին մեկ օրում 214 անձ:

Ընդհանուր առմամբ, 565 պացիենտ մահացել է (ավելացել է 6-ով):

Արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 180 է: