Իտալիայի բնակչության երկու երրորդը չի ցանկանում, որ ամերիկացի զբոսաշրջիկները վերադառնան իրենց երկիր այս տարի, հաղորդում է TheLocal.it-ը՝ հղում անելով YouGov հետազոտաական ընկերության անցկացրած հարցմանը։

Հարցվողների ավելի քան 61 տոկոսն ասել է, որ դեմ է ԱՄՆ-ից հյուրեր ընդունելու վերականգնմանը։ Չինաստանից զբոսաշրջիկներին դեմ է ներկայացել հարցվողների 57 տոկոսը, իսկ բրիտանացիների դեմ՝ 44 տոկոսը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։

Պարբերականի տվյալներով՝ այդպիսի միտումներ են նկատվել Ֆրանսիայում, Իսպանիայում, Գերմանիայում, Դանիայում, Նորվեգիայում եւ Ֆիլանդիայում։

Ընդհանուր առմամբ երկրում ԱՄՆ-ից հյուրերի դեմ պատասխանել է հարցվողների 61-79 տոկոսը։ Չինաստանից հյուրեր չեն ցանկանում ընդունել հարցվողների 57-77-ը։

Ճիշտ է՝ ամերիկացի հարցվողների միայն 17 տոկոսն է հայտարարել, որ պատրաստ է դիտարկել Իտալիայում հանգիստն անցկացնելու հնարավորությունը, շուրջ այդքան մարդ հայտարարել է, որ կմեկնի Ֆրանսիա, Իսպանիա կամ Գերմանիա։

Իսկ Շվեդիան եւ Մեծ Բրիտանիան հավաքել են ձայների 20 տոկոսը։

Իտալիայում հարցվողների միայն ինը տոկոսն է հայտարարել, որ մտածում է հանգստանալ ԱՄՆ-ում, վեց տոկոսը՝ Չինաստանում։