Ամերիկյան էլեկտրաքարերի արտադրությամբ զբաղվող Tesla ընկերությունը նվազեցրել է Model Y իր նոր ամենագնացի գինը 3 000 դոլարով թողարկումից ընդամենը չորս ամիս անց կորոնավիրուսի համավարակի պատճառով, հաղորդում է Reuters-ը։

Մայիսին ընկերությունն արդեն կրճատել էր Model 3-ի, Model X-ի եւ Model S-ի արժեքը։

Այժմ Model Y-ի մեկնարկային արժեքը 49 990 դոլար է՝ շուրջ 6 տոկոսով պակաս ի սկզբանե հայտարարված գնից՝ 52 990 դոլար, նշված է էլեկտրաքարերի արտադրողի կայքում։

Տարվա երկրորդ եռամսյակում Tesla ավտոմեքենաների մատակարարումներն աճել են՝ չնայած համավարակի հետեւանքների, որոնք ազդել են համաշխարհային ավտոարտադրության վրա։