Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ «շատ տխրել» է Թուրքիայի որոշմամբ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու մասին, որն ավելի վաղ թանգարան էր, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։

«Ես մտածում եմ Ստամբուլի մասին, ես մտածում եմ Սուրբ Սոֆիայի մասին եւ ես շատ տխրել եմ»,-հայտարարել է նա՝ ավանդական կիրակնօրյա պատարագի ժամանակ դիմելով հավատացյալներին, որոնք հավաքվել էին Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում։

Թուրքիայի պետխորհուրդը՝ երկրի բարձրագույն վարչական դատարանը, հուլիսի 10-ին չեղարկել էր Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարան վերածելու մասին 1934 թվականի որոշումը։ Դրանից անմիջապես հետո Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ ստորագրել է հրաման տաճարը մզկիթ վերածելու եւ այդտեղ մահմեդական աղոթքներ անցկացնելու մասին։