Կրեմլում քննադատել են մարդկանց, որոնք չեն ընկալում կորոնավիրուսային վարակի լրջությունն ու վտանգի աստիճանը, հաղորդում է Gazeta-ն։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, որը վարակվել էր COVID-19-ով, հայտարարել է, որ այդպիսի կասկածամիտ մարդիկ առնվազն անգրագետ են, վատագույն դեպքում՝ խելագար։

«Այդ հիվանդությունը գոյություն ունի, այդ հիվանդությունը յուրահատուկ է»,-հավելել է Պեսկովը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում։

Նա նշել է, որ հիվանդությունը ժամանակ առ ժամանակ սարսափելի է։ «Հիվանդության ժամանակ երբեմն անորոշ զգացողություններ են ի հայտ գալիս»,-պարզաբանել է նա։

Պեսկովը հայտնել է, որ իր մոտ ախտորոշվել էր նոր տիպի կորոնավիրուս մայիսի 12-ին։ Նրա տիկինը՝ Տատյանա Նավկան հայտնել էր, որ իր ամուսինը դուրս էր գրվել հիվանդանոցից բուժումը ստանալուց երկու շաբաթ անց՝ մայիսի 25-ին։

Այսօրվա դրությամբ աշխարհում ընդհանուր առմամբ վարակակվածների թիվը գերազանցում է 12 միլիոնը, կորոնավիրուսի հետեւանքով մահացել է ավելի քան 550 հազար մարդ։