Կոսովոյի իշխանությունները կրկին սահմանափակումներ են մտցրել մզկիթներում աղոթող մարդկանց թվի շուրջ կորոնավիրուսով վարակվածների թվի կտրուկ աճի պատճառով, հաղորդում է Associated Press-ը։

Ըստ Կոսովոյի իսլամական համայնքի հայտարարության՝ մզկիթներում զանգվածային հավաքները կսահմանափակվեն։

Միաժամանակ տարածքում կարող է աղոթել առավելագույնը 50 մարդ ոչ ավել, քան 10 րոպեի ընթացքում։

65 տարեկանից բարձր եւ 16 տարեկանից ցածր բնակիչներին կարգադրել են աղոթել տանը։

Ավելի վաղ երկրում փակվել էին մզկիթները կորոնավիրուսի համավարակի պատճառով, սակայն դրանք կրկին բացվել էին երկու ամիս առաջ։

Վերջին շաբաթվա ընթացքում Կոսովոյում ամեն օր գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 200 նոր դեպք։ Վերջին տվյալներով՝ Կոսովոյում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 4715 դեպք, մահացել է 101 մարդ։