COVID-19-ի հարցերով Հոնկոնգի խորհրդական, Հոնկոնգի համալսարանի բժշկական դպրոցի դեկան, պրոֆեսոր Գաբրիել Լյունգը նախազգուշացրել է, որ կորոնավիրուսով յուրաքանչյուր վարակակիր կարող է վարակել մինչեւ 4 մարդու, գրում է South China Morning Post-ը։

Գիտնականի կարծիքով՝ համայնքում կա կորոնավիրուսով վարակման առնվազն 50-60 թաքնված դեպք, քանի որ նոր ԴՆԹ-մուտացիայի պատճառով միջազգային հետազոտության արդյունքում կորոնավիրուսով վարակվելու մակարդակն ավելացել է 30 տոկոսով։

Շաբաթ Հոնկոնգի առողջապահության վարչությունը նախազգուշացրել է, որ Հոնկանգում COVID-19-ի երրորդ ալիքն ամենալուրջն էր այսօրվա դրությամբ առողջապահության ոլորտում ճգնաժամի տեսնակյունից, քանի որ հաստատվել էր առնվազն 61 վարակման նոր դեպք։

Քաղաքի իշխանությունները հայտնել են 28 դեպքերից ներքին փոխանցման հետեւանքով 16 դեպքերի մասին, որոնք պաշտոնապես հաստատվել էին շաբաթ, մինչդեռ 33 մարդ սպասում էր իր թեստավորման հաստատումը։

Ընդհանուր առմամբ Հոնկոնգում վարակվել է 1 431 մարդ, յոթ պացիենտ մահացել է։