Ամերիկյան Cadillac ընկերությունը 2021 թվականից սկսած բարեփոխելու է CT5 միջին չափերի սեդանները, դրանք կունենան սարքերի էլեկտրոնային պանել, հայտնում է «Մոտորը»: 

Արդեն մեկ տարուց ավելի է անցել այն պահից, երբ Cadillac-ը ներկայացրեց CT5 սեդանը եւ դրա «լիցքավորված» CT5-V տարբերակը: Ավտոմեքենան փոխարինել է CTS մոդելին, իսկ 2021 թվականին դրա համար ոչ մեծ բարեփոխում են պատրաստել. ինչպես հայտնում է Cadillac Society-ն, Cadillac CT5-ը կունենա սարքերի էլեկտրոնային պանել: Դա 12-դյույմանի դիսփլեյ է՝ արտացոլման տարբերակների ճկուն կարգավորման հնարավորությամբ:

Հիշեցնենք, որ 2020 մոդելային տարվա սեդանների նմուշները հավաքվում են երկու «համանման» ցուցանակներից՝ կազմված սարքերի եւ դրանց միջեւ գունավոր էկրանի համակցությամբ:

CT5-ի համար նոր էլեկտրոնային «սարքավորումը» հասանելի կլինի Premium Luxury եւ Sport լրակազմի համար, իսկ Luxury-ի բազային տարբերակը նախկին պանելով կլինի: Բացի 12-դյույմանի սարքային պանելից, 2021 թվականի սեդանների համար ոչ մի այլ բարեփոխում չի ակնկալվում: Ինչպես նախկինում, ավտոմեքենան կունենա հետին կամ լիահաղորդակ: Շարժիչների գամման կազմված է 2-լիտրանոց «տուրբոքառյակից» եւ 3-լիտրանոց V6-ից՝ բիտուրբոմակափչումով: Դրանք գործում են զույգով՝ 10-դիապազոնանի «ավտոմատով»: Cadillac CT5-ը պատրաստված է Alpha-ի արդիականացված պլատֆորմի վրա: