Իրավիճակի սրման ողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը՝ Ալիեւի գլխավորությամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` անդրադառնալով այսօր արդեն երրորդ անգամ Տավուշի ուղղությամբ հակառակորդի հարձակմանը:

«Ո՞ւր է Մինսկի խումբը

Հենց այս պահին ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծությունը հայկական նույն դիրքի ուղղությամբ՝ 82 մմ ականանետից եւ տանկից։

Իրավիճակի սրման ողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը՝ Ալիեւի գլխավորությամբ»:

Ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից

Ադրբեջանի ԶՈւ-ն Տավուշի ուղղությամբ սահմանային դիրքը գրավելու փորձ է կատարել` կիրառելով հրետանային կրակ