Լիբանանից հայ ծագմամբ հեռուստալրագրող Նշան Դեր-Հարությունյանը կկանգնի դատարանի առաջ Բեյրութում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանին «վիրավորելու» համար, հաղորդում է The Arab Weekly-ն։

Պարբերականը նշում է, որ վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ անգամ Լիբանանը, որտեղ չկա Թուրքիայի ռազմական ներկայությունը կամ չունի ընդհանուր սահմաններ Թուրքիայի հետ, «զրկված է իմունիտետից Անկարայի միջամտության դեպքում»։

Լիբանանի քաղաքական աղբյուրները հաղորդում են, որ թուրքական դատախազության պնդումները, որ Դեր-Հարությունյանը «վիրավորել» է Թուրքիայի նախագահին, Լիբանանի հայերի եւ Թուրքիայի միչեւ շարունակական առճակատման մաս է, որի շրջանակում Թուրքիան մեղադրվում է 1914-1923 թվականներին Հայոց ցեղասպանության մեջ։

Դեր-Հարությունյանի նկատմամբ դատական գործընթացը կմեկնարկի հոկտեմբերի 8-ին։

Դեր-Հարությունյանի նկատմամբ առաջադրվել են մեղադրանքներ Al Jadeed հեռուստաալիքով հեռարձակվող «Anna Heek» հաղորդման եթերում նրա հայտարարությունների կապակցությամբ։

Հաղորդման ժամանակ Դեր-Հարությունյանի հյուրը շրջակա միջավայրի նախարար Վաիմ Վախաբն էր։

Եթերի ժամանակ զանգահարել էր լիբանանցի, որը մեղադրել էր Դեր-Հարությունյանին ռասիզմի մեջ այն պատճառով, որ լրագրողն անվանել էր Էրդողանին չարիք, իսկ Դեր-Հարությունյանի որդուն՝ «փախստականի զավակ»՝ ակնարկելով Նշանի հայ ծագումը։

Ի պատասխան՝ լրագրողը վրդովվել էր եւ հաստատել իր դիրքորոշումը։

«Միլիոնավոր չար մարդկանց որդի․․․Էրդողան, ռեժիմ, օսմաններ եւ թուրքեր»,-ասել է նա։

«Եթե դուք համարում եք ինձ որպես փախստական, ապա ես ավելի լիբանանցի եմ, քան դուք։ Եւ ես հպարտ եմ իմ երկրով՝ Լիբանանով, ավելի շատ, քան դուք»,-հայտարարել է Դեր-Հարությունյանը։

Ավելի ուշ իրավիճակին միջամտել է Թուրքիայի դեսպանատունը, որը կազմակերպել է բողոքի ցույց Al Jadeed հեռուստաալիքի շենքի մոտ։

Թուրքիայի դրոշներով ցուցարարները վանկարկում էին կարգախոսեր՝ ի աջակցություն Օսմանյան կայսրության եւ Էրդողանի՝ պահանջելով Դեր-Հարությունյանից ներողություն խնդրել Թուրքիայի նախագահին «վիրավորելու» համար։

Դեպքին ծանոթ անձինք հայտարարում են, որ Թուրքիային հաջողվել է օգտվել Լիբանանի քաղաքական վակուումից, որը պայմանավորված է աճով սոցիալական եւ տնտեսական ճգնաժամով։

Նրանց խոսքով՝ Անկարային հաջողվել է ձեւավորել լոբբի օսմանյան պատմության եւ էրդողանի էքսպանսիոնիստական քաղաքականության քննադատներին լռել։