Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 12-ին, ժամը 19։55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Կիեւյան փողոցում՝ Բարեկամության հրապարակի էստակադայի տակ, տեղի է ունեցել ավտովթար՝ բախվել են ավտոմեքենաներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Nissan Tiida» (վարորդ՝ Սերգեյ Մ․, ծնված 1999 թ․), «Nissan Tiida» (վարորդ՝ Սեւակ Թ․, ծնված 1990 թ․) եւ «Opel Astra G» (վարորդ՝ Երվանդ Վ․, ծնված 1982 թ․) մակնիշների ավտոմեքենաները։

«Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում ստացել է համապատասխան բուժօգնություն։

Փրկարարները հոսանաքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները։