Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 12-ին, ժամը 23:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Սարիգյուղ գյուղում տեղի է ունեցել ավտովթար։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Նոյեմբերյանի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Նոյեմբերյանի հենակետի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արման Ծ․, ծնված 1995 թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին եւ հոսանքազրկել ավտոմեքենան: