Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պաշտոնական հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ ավագ լեյտենանտ Մահմուդով Ռաշադ Ռաշիդ օղլուն (Mahmudov Rəşad Rəşid oğlu) սպանվել է առավոտյան Տավուշի ուղղությամբ մարտական ​​գործողությունների վերսկսման արդյունքում:

Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդել էր եւս երեք զինծառայողի՝ Սադիգով Վուգար Լյաթիֆ օղլուի, ավագ զինվոր Մամեդով Էլշադ Դյոնմեզ օղլուի եւ զինվոր Դաշդեմիրով Հայյամ Մագոմեդ օղլուի մահվան մասին։