Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հուլիսի 13–ին, կառավարության արտահերթ նիստին մասնակցում է եռագույն դրոշի գույներով փողկապով։

Նշենք, որ վարչապետը նիստը սկսեց՝ դատապարտելով ադրբեջանական զինուժի գործողությունները Հայաստանի հետ սահմանին։

«Դրանց վերսկսմամբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կրելու է տարածաշրջանային անկայունացման անկանխատեսելի հետեւանքների ողջ պատասխանատվությունը: Վստահեցնում եմ, որ որեւէ սադրիչ գործողություն անպատասխան չի մնա»,– ասաց նա: