Մենք երեկվանից կապի մեջ ենք եղել մեր միջազգային գործընկերների հետ եւ տեղեկացրել ենք իրավիճակի վերաբերյալ, հիմա էլ շարունակում ենք այդ հաղորդակցությունը: Այս մասին այսօր՝ հուլիսի 13-ին, Կառավարության արտահերթ նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն էլ նշեց. «Մենք մշտական կապի մեջ ենք համանախագահ երկրների հետ եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ: Տեղեկատվության փոխանակման եւ համակարգման առումով այդ աշխատանքը շարունակական է եւ հիմա էլ է շարունակվում: Դրան զուգահեռ մենք կապի մեջ ենք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի, նաեւ ՀԱՊԿ անդամ պետությունների հետ: Սա նույնպես շարունակական է: Բնականաբար, այդ առումով մեր աշխատանքը բոլոր մնացած գործընկերների հետ շաևրունակվում է, ընթացիկ է: Մենք թափանցիկորեն ներկայացնում ենք բոլոր իրադարձությունների մասին, որոնք տեղի են ունենում այդ ուղղությամբ»:

Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց. «Արձանագրենք, որ  ՀՀ Զինված ուժերը վստահորեն տիրապետում են իրավիճակին, և որևէ կասկած չկա, որ մենք, մեր Զինված ուժերը ի վիճակի են և կպահպանեն ՀՀ սահմանների անձեռնմխելիությունը»: