Ծանր եւ ծայրահեղ ծանր պացիենտների թիվը գումարային մոտավորապես 650 հոգի է, որից 43-ը միացված են թոքերի արհեստական օդափոխության սարքերին: Այս մասին այսօր՝ հուլիսի 13-ին, Կառավարության արտահերթ նիստում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Ի տարբերություն վերակենդանացման բաժանմունքների, որոնք գրեթե ամբողջությամբ լիքն են, սովորական մահճակալները եւ թթվածնով ապահովված մահճակալները հարաբերականորեն ավելի քիչ լարված են: Այս առումով ունենք շատ փոքր դրական դինամիկա: Այն հիմնական ցուցանիշը, որից մենք միշտ փորձում ենք խուսափել, դա տանը հոսպիտալացման սպասող քաղաքացիների թիվն է, պրակտիկորեն չունենք որեւէ քաղաքացի, որ տանը սպասում է հոսպիտալիզացիայի: Ունենք ընդամենը մեկ քաղաքացի, որ սպասում է տեղափոխման ոչ կորոնավիրուսային  հիվանդանոցից դեպի կորոնավիրուսային հիվանդանոց: Նախորդ շաբաթ այդ թիվը եղել է մոտ 20:  Հունիսի սկզբին եղել են օրեր, որ այդ թիվը հասել է մինչեւ 300-ի»,-ասաց Թորոսյանը:

Նա ընդգծեց, որ կարեւոր է համարում արտակարգ դրությունը եւս մեկ ամսով երկարաձգումը. «Բայց եկող մեկ ամսվա ընթացքում դինամիկային հետեւելով, եթե մեր դեռեւս վաղ գնահատականներով, այս կայուն եւ կայունից մի քիչ թեթեւացող իրավիճակը պահպանվի, հնարավոր է՝ այլ որոշումներ կայացվեն: