Հայոց մարտունակ և կայացած բանակը Հայաստանի և Արցախի ժողովուրդների անվտանգության հուսալի երաշխավորն ու տարածաշրջանային կայունության կարևորագույն բաղադրիչն է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

«Բանակի ու զինվորի կողքին լինելը մեզանից յուրաքանչյուրի սրբազան պարտքն ու պարտականությունը պետք է լինի:

Կեցցե՛ն մեր քաջարի զինվորները: Փա՛ռք ու պատի՛վ նրանց:

Աստված պահապա՛ն մեզ բոլորիս»,-նշել է նա: