Հրավիրում եմ «ՄԻՊ»-ի` Arman Tatoyan, «ՀԺՄ»-ի` Satik Seyranyan, «Մեդիա պաշտպան» կազմակերպության՝ Aghasi Yenokyan, ՀՀ Դատախազության Gor Abrahamyan, ուշադրությունը, ՀՀ Հանրային Խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի գրառման մեջ ակնհայտ վիրավորական արտահայտությունների վերաբերյալ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «5-րդ ալիք» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Հրավիրում եմ «ՄԻՊ»-ի` Arman Tatoyan, «ՀԺՄ»-ի` Satik Seyranyan, «Մեդիա պաշտպան» կազմակերպության՝ Aghasi Yenokyan, ՀՀ Դատախազության Gor Abrahamyan, ուշադրությունը, ՀՀ Հանրային Խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի գրառման մեջ ակնհայտ վիրավորական արտահայտությունների վերաբերյալ: Որպես «5-րդ ալիք» հեռուստաընկերության գործադիր տնօրեն, անհանգստություն եմ հայտնում նրա կողմից ազգամիջյան թշնամանք հրահրելու կապակցությամբ եւ ձեռնպահ մնալով մեր կողմից համարժեք պատասխանի հնչեցմանը, ակնկալում եմ վերը նշված կազմակերպությունների վերաբերմունքը Հանրային Խորհրդի նախագահի պահվածքին»։