Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերը մի շարք ահազանգերի հիման վրա մեկնել են Ոստիկանության Արտաշատի և Մասիսի բաժիններ՝ կապված Խոր Վիրապի տարածքում ակցիա իրականացնող անձանց բերման ենթարկելու հետ: Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:

Տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկվածների հետ, կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերը և վերաբերելի փաստաթղթերը: