Ոստիկանւթյան Արտաշատի բաժնի մոտից ոստիկանները բերման ենթարկեցին ակցիա իրականացնողներից մի քանիսին, նրանց մեջ էր «Ադեկվադ» կուսակցության անդամ Արթուր Դանիելյանը, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

Վերջինս Facebook-ի իր էջում գրել է. «Հենց նոր բերման ենթարկվեցի Արտաշատի քաղմասի դիմացից (որտեղ բերել էին մեր ընկերներին) իբր սոցիալական հեռավորություն չպահելու համար: Կանգնած էի դիմակով ու բոլոր կանոնները պահպանելով: Ընդ որում` շատ հետաքրքիր, նպատակային ինձ մոտեցան կանգնած բազմաթիվ մարդկանցից»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր առավոտյան ՎԵՏՕ հասարակական-քաղաքական նախաձեռնության ղեկավար Նարեկ Մալյանին և  ակցիայի մյուս անդամներին ոստիկանները Խոր Վիրապից բերման են ենթարկել Արտաշատի ոստիկանության բաժին։

Այստեղ են ժամանել «Ադեկվադ» կուսակցության ներկայացուցիչները, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:

Հիշեցնենք, որ նախօրեին Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշել էր, որ որոշել են ավտոերթ կազմակերպել դեպի Խոր Վիրապ: