Իրանցի ուժայինները երկրի հարավարեւելյան մասում մի քանի մարդու են ձերբակալել, որոնց կասկածում են օտարերկրյա հետախուզության հետ կապերի մեջ, հայտնել է Fars գործակալությունը՝ վկայակոչելով իշխանության տեղական դատական մարմիններին:

«Քերմանում ձերբակալվել է օտարերկրյա հետախուզական ծառայությունների հետ կապված մի քանի մարդ, (գործը) քննելուց հետո դատարանը վճիռ է կայացրել: Դրանից բացի, Քերմանում ձերբակալվել են թշնամական խմբավորման անդամներ»,- ասել է տեղական հեղափոխական դատարանի ղեկավար Ահմադ Քորբանին, որը չի հստակեցրել դատարանի վճիռը:

Երկրի դատական համակարգի ներկայացուցիչը հայտնել է, թե կասկածյալները երբ են ձերբակալվել, քանի հոգի են եւ որ երկրների համար են աշխատել: