Երկուշաբթի Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Հայաստանի հետ սահմանին տիրող իրավիճակը: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Ըստ աղբյուրի՝ նախարարը մեղադրել է Հայաստանին «սադրանքների եւ  հակամարտության մեջ երրորդ երկրներին ներքաշելու եւ հայ հասարակության ուշադրությունը ներքին խնդիրներից շեղելու մտադրության համար»: