Տպավորություն ստացվեց, որ հնարավոր է՝ ադրբեջանցի զինվորները մոլորվել են, հետո մեր զինվորների զգուշացումից հետո թողել հեռացել են։ Այս մասին այսօր՝ հուլիսի 13–ին, կառավարության արտահերթ նիստում ասա վարչապետ նիկոլ Փաշինյանը, երբ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը պատմեց նախորդ օրը հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում ադրբեջանական կողմի նախաձեռնած սադրանքի մասին։

«Տպավորություն ստացվեց, որ հնարավոր է՝ ադրբեջանցի զինվորները մոլորվել են, հետո մեր զինվորների զգուշացումից հետո թողել հեռացել են։ Հնարավո՞ր է, որ մեքենան ուզել են վերադարձնել, դրա համար են այդ գործողությունն սկսել»,– վարչապետը դիմեց Տոնոյանին։

Դավիթ Տոնոյանը պատասխանեց, որ եթե նման մտադրություն ունենային, ինչ-որ ձեւով կապի դուրս կգային, բայց անմիջապես սկսվել է հրետակոծություն:

Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 12-ին, ժամը  12.30-ին մեր դիրքերից մեկին մոտենում է ՈՒԱԶ ավտոմեքենա, որտեղից անհասկանալի պատճառներով զինծառայողներ են դուրս գալիս եւ սկսում են շարժվել դեպի մեր դիրքը։ Հայկական կողմից ադրբեջանցիներին նախազգուշացնում են լքել տարածքը։ Թողնելով ավտոմեքենան, ադրբեջացի զինծառայողները վերադառնում են իրենց դիրքերը: Դրանից հետո սկսվում է 82 մմ-անոց ականանետներով հրետակոծություն դեպի նույն դիրքը, ինչպես նաեւ մարտական խմբերի շարժ դեպի այդ դիրք, ինչը կասեցվել է հրետակոծությամբ եւ համապատասխան գործողություններով: Հակառակորդը կրելով կորուստներ՝ նահանջել է: