Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհին ժայռապայթեցման եւ քարաթափման աշխատանքների նպատակով հուլիսի 14-ին‚ 15-ին‚ 16-ին, 17-ին‚ 18-ին‚ 19-ին եւ 20-ին՝ ժամը 9.00-ից մինչեւ 13.00 եւ 14.00-ից մինչեւ 19.00‚ Թումանյան քաղաքից մինչեւ Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է լինելու երթեւեկության համար։ Այս մասին տեղեկացնում է ՏԿԵ նախարարությունը։